Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Հասարակություն
12:06 28/11/2024
Հայաստան

Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Ա. Ցանկանյանի պաշտոնի բարձրացմնաը, գրել է.

«Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց

Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ալեքսանդր Ցականյանի պաշտոնավարման օրոք սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինաբար Տավուշի սահմանագոտում Ադրբեջանին հանձնվեցին 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, և Կիրանց գյուղի հողերը, սահմանի Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի  վերահսկողությունը ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։

Իր այս «սխրանքի» համար Ցականյանը գեներալի կոչում ստացավ, թեև բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը համապատասխան է  գնդապետի կոչման։ Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ»։

Placeholder
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան