«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի
Օրվա մամուլ
08:40 29/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։ Մինչ ՀՀ Կառավարությունում կրքերը չեն հանդարտվում, ազատումներ և նշանակումներ են թափուր պաշտոններում, պաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գնել Սանոսյանը մեկնել է Աբու Դաբի՝ թերևս քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Գնել Սանոսյանի հետ, սակայն Սանոսյանի փոխարեն լսվեց արաբ օպերատորի ձայնը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի