Ժաննա Անդրեասյան. Սա կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար
Կրթություն, գիտություն
20:06 30/11/2024
Հայաստան

Ժաննա Անդրեասյան. Սա կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկել են  գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։

«Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 տոկոս հավելավճար։

Սա իրոք կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար։ Այս շաբաթ հաստատել ենք նաև քոլեջների մանկավարժների համար տարակարգ ստանալու կարգը, ինչը վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման ևս մի գործիք է։ Հուսամ՝ քոլեջների մանկավարժները ակտիվորեն կդիմեն նաև տարակարգի համար։

Մկու համակարգը հսկայական ներուժ ունի տնտեսության զարգացման համար։ Այս տարի Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի հաստատմամբ որակապես նոր իրավիճակ է ստեղծվել այդ պոտենցիալը օգտագործելու համար։  Դա է ցույց տալիս նաև այս տարի քոլեջների լավ ընդունելությունը հատկապես պետության համար գերակա՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղություններով, որոնց համար նախորդ տարվանից գործարկել ենք ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակը»,- գրել է Ժ.Անդրեասյանը։ 

Placeholder
Ժաննա Անդրեասյան. Սա կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար