Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
«Թանկագին Ժոզեպ Բորել, քանի որ դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար:
Դժվար ժամանակներ էին՝ առհելի մարտահրավերներով, աննախադեպ ջանքեր պահանջող:
Մենք նոր հանգրվանների հասանք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում, և անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը Կայա Կալասի հետ»,-ասվումէ գրառման մեջ: