Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության
Առողջություն
15:47 02/12/2024
Հայաստան

Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության

Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո, բերում անաշխատունակության:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, հենաշարժական համակարգի հիվանդությունները նաև սոցիալական մեծ խնդիր են: Այս հիվանդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքի և սեռի մարդկանց մոտ:

Կարող են լինել բորբոքային բնույթի, ինչպիսիք են` ռևմատոիդ արթրիտը, սպոնդիլոարթրիտները, պոդագրան և դեգեներատիվ` լայն տարածում գտած օստեոարթրիտը:

Ռևմատոլոգիական հիվանդություններից են նաև շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները, ինչպիսիք են` համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտը, Շեգրենի հիվանդությունը:

Մի մեծ խումբ են կազմում համակարգային վասկուլիտները: Այս հիվանդությունների դեպքում, բացի հոդամկանային համակարգից, կարող է ախտահարվել ցանկացած օրգան-համակարգ` մաշկը, սրտանոթային և շնչառական համակարգերը` տարբեր կլինիկական դրսևորումներով, երիկամները, կենտրոնական նյարդային համակարգը:

Հիվանդության հիմնական ախտանիշներն են`

. Հոդացավ,
. հոդերի այտուց,
. շարժումների սահմանափակում,
. մաշկի տարատեսակ ցանավորում,
. աչքերի ախտահարում,
. սիրտ-անոթային համակրգի կողմից` պերիկարդիտ,
. միոկարդիտ,
. էնդոկարդիտ,
. շնչառական համարգի կողմից` պլևրիտ,
.  թոքերի ինտերստիցիալ ախտահարում,
. նյարդաբանական համակրգի կողմից` ստորին և վերին վերջույթների նյարդերի ախտահարում,
. ինսուլտ:

Ցանկացած գանգատի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ խուսափելու հետագա բարդություններից և հաշմանդամությունից:

Placeholder
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության