Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հալեպի մի շարք հիվանդանոցներ դադարել են աշխատել անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով
Սիրիական Հալեպի մի շարք քաղաքային հիվանդանոցներ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են բնակչությանը սպասարկումը սարքավորումների և բժիշկների բացակայության պատճառով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը՝ հղում անելով բժշկական աղբյուրին։
Ռադիոկայանի զրուցակցի խոսքով, տասնյակ վիրավորներ ու տուժածներ ի վիճակի չեն հեռանալ Հալեպից։ Այս կապակցությամբ բժիշկները զինված խմբերին կոչ են անում բացել անվտանգ միջանցք բժշկական սարքավորումների մուտքի և ծանր հիվանդների ելքի համար։
Մինչ այս Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սիրիական և ռուսական ինքնաթիռները հարվածել են ահաբեկիչների խմբին Իդլիբ և Համա նահանգներում։
Նոյեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ զինված խմբավորումները խոշոր հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ Հալեպի նահանգի արևմտյան շրջաններում։ Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ, արդյունքում գրոհայինները գրավել են 13 բնակավայր։
Նոյեմբերի 30-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումները ներխուժել են Հալեպ քաղաքի բազմաթիվ շրջաններ։ Ռուսական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել գրոհայինների կենտրոններին: