ՔՊ խմբակցությունը կողմ  քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
Օրվա թեմա
12:10 04/12/2024
Հայաստան

ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ

«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իրավաբանական ֆինանսական խորհրդատվության մասերով ձեր ծախսերն ավելանալու են»,-Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններով ՓՄՁ-ներին շրջհարկի դաշտ տեղափոխելու մասին օրինագծի ընդունումից հետ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը հայտարարեց, թե ընդդիմությունը դեմ քվեարկեց մի օրինագծի, որը մեծացնում է հարկային մուտքերը, որոնք պետք է ուղղվեն  նաև ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, թե բյուջեի միջոցներն անհրաժեշտ չափով ՀՀ անվտանգության, պաշտպանության ոլորտին չեն ուղղվում, այլ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին, որպեսզի այդ կառույցները պաշտպանեն իշխանություններին։

ԱԺ ՔՊ խմբակցության կողմ ձայներով ընդունվեց 2025 թվականի պետական բյուջեն, աղմկահարույց  Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և նստաշրջանի  օրակարգի բոլոր նախագծերը։
 

Placeholder
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ