Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում
Տարածաշրջան
20:51 04/12/2024
Տարածաշրջան

Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում

Թուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և բռնությունների վրա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական մեդիայում նշվում է, որ տեղի ունեցողը նմանվում է համերաշխության և իրավունքների պաշտպանության շարժման։

Ըստ «Bianet» լրատվական գործակալության տվյալների՝ միայն նոյեմբերին տղամարդկանց կողմից սեռական բռնության է ենթարկվել 34 աղջիկ և տղա, 71 կին, իսկ սպանվել՝ 32 կին և 2 տղա երեխա։

Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:

Placeholder
Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում