Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությանն անվստահություն հայտնելու ֆոնին Մակրոնը հանդես կգա կոչով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր կառավարության հրաժարականի ֆոնին, այսօր ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն:
«Մակրոնը հինգշաբթի օրը ժամը Ելիսեյան պալատից կդիմի ժողովրդին»,- նշել են լրագրողները։
Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե երկրի նախագահը կհրապարակի՞ նոր վարչապետի անունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։
Ֆրանսիայի կառավարությունը ստիպված կլինի հրաժարական տալ 1962 թվականից ի վեր առաջին անգամ։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանն աջակցել է 331 խորհրդարանական։