Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տոնածառային» սկանդալ. Ուֆայի բնակչուհին հայտնել է, որ վարչական շրջանի ղեկավարությունը կտրել է իր եղևնին
«Տոնածառի» սկանդալը բռնկվել է Ուֆայի թաղամասերից մեկում։ Նախորդ օրը երեկոյան Դեմսկի շրջանի ադմինիստրացիան սոցցանցերում հայտարարել է, որ Օրիոն ստեղծագործության պալատի մոտ գտնվող այգում ամանորյա ծառ է հայտնվել։ Այդ մասին գրում է bashinform-ը։
«Տարածքի սեփականատիրոջ հետ համաձայնությամբ՝ Դեմսկի թաղամասում աճած այս ծառը նոր կյանք է ստացել՝ որպես Ամանորի գլխավոր խորհրդանիշ։ Հավելենք, որ շուտով այստեղ կսկսվի ամանորյա միջոցառումների կազմակերպումը»,- քաղաքաբնակներին հայտնել են քաղաքապետարանից։
Տեղեկություն է տարածվել, թե իբր ծառը հատվել է առանց տեղի բնակչուհու իմացության, ով այն խնամել ու մեծացրել է իր տան մոտ։ Ծառի մասին վարչակազմի գրառման տակ դրված մեկնաբանություններում տեղի բնակիչներից մեկը գրել է, որ ծառը «գողացել են այն ժամանակ, երբ տերերն աշխատավայրում էին։ «Նրանք կտրել են այն և դրել Օրիոն այգում»,-հայտնում է օգտատերը:
«Այսպես եղևնին աճեցնում ես ավելի քան 20 տարի, իսկ հետո այն հանգիստ կտրում ու «նվեր» են տալիս Դեմսկի թաղամասին այն մարդկանց , ովքեր այս տարիների ընթացքում սիրել և խնամել են ծառը։ Ինչպե՞ս կարող եք հիմա բացատրել ձեր երեխային, թե որտեղ է նրա տոնածառը, որը նա զարդարում էր ամեն տարի: Ինչ կարող եմ ասել»,-գրել է վրդովված ուֆացի մի կին։
Ի պատասխան այդգրառումների՝ բացատրություն է տվել նաև վարչական շրջանի ներկայացուցիչը։
«Լոկոմոտիվնայա փողոցի 24 տան մոտ եղևնին աճել է օդային գազատարի անվտանգության գոտում։ Այս տարվա նոյեմբերի 14-ին «Գազպրոմ» ՓԲԸ-ի Ուֆայի գազաբաշխիչ մասնաճյուղի մասնագետները հրահանգ են տվել տարածքը մաքրել ծառերից և թփերից։ Կոմունալ ծառայությունները մինչև դեկտեմբերի 15-ը պետք է կատարեին հրամանը։ Հաշվի առնելով, որ եղևնին ենթակա էր պարտադիր հատման՝ վթարային իրավիճակից խուսափելու համար, որոշվեց ոչ թե տնօրինել հատված եղևնին, այլ այն օգտագործել որպես Օրիոն այգու ամանորյա քաղաքի գլխավոր զարդարանք։ Լոկոմոտիվնայա 24 շենքի բնակիչների մեծամասնությունը համաձայնել է այս առաջարկին։ Դեկտեմբերի 4-ին եղևնին տեղադրվեց այգի և ուրախություն է պատճառում տարածքի բնակիչներին»,- մեկնաբանել է Դեմսկի շրջանի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավար Այգուլ Կամենեցը։