Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ լսել նման բան, չեն ցույց տալիս. Քաղաքացիները՝ տաքսի ծառայության դիմաց էլեկտրոնային ՀԴՄ-ի մասին
«Սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն, այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիոն դրամի հասույթ»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով տաքսի վարող քաղաքացիներին։
Տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորումը ուժի մեջ է մտել սեպտեմբերից։
Panorama.am-ի կողմից անցակացված հարցման ընթացքում պարզվեց, որ նախ շատ քաղաքացիներ նույնիսկ տեղյակ չեն նման կարգավորումից, տեղյակ չեն, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոն։
«Չէ, ոչ մի բան չեն տվել։ Նաև բավական թանկացել է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Առաջին անգամ եմ լսում, որ տաքսի ծառայություն մատուցողները պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոն»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա, ՀԴՄ կտրոնը էլեկտրոնային է և գեներացվում է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։ Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն մատուցում են անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է ստանան լիցենզիա, մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և դրա միջոցով պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Մանրամասն՝ տեսանյութում։