Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրություններից հետո դրանց կեղծման մասին հնչեցրած իր խոսքերը։ Հիշեցնենք, որ «Associated Press»-ի հետ զրույցում նա հայտարարեց «հայկական կարուսելի» կիրառման մասին, ինչը սկանդալ էր առաջացրել։
«Ուզում եմ ասել ազգությամբ հայ (Վրաստանի քաղաքացիների) և Հայաստանի հայերին, որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը, այդ «հայկական կարուսել»-ի տակ որևէ էթնիկ երանգավորում չկա»,- ekhokavkaza.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 5-ին, նշել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահի խոսքով, ինքն առաջին անգամ այդ արտահայտությունը լսել է, երբ Էդուարդ Շևարդնաձեի օրոք վերադարձել է Վրաստան։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։
«Եթե չեմ սխալվում, Հայաստանում այն անվանում են «վրացական կարուսել»։ Սրա մեջ ընդհանրապես էթնիկ նախանշան չկա»,-հավելել է նա: