«Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ
Աշխարհում
12:14 07/12/2024
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ

«Ռեալ Սոսյեդադ» ակումբի մամուլի քարտուղարը հերքել է կիսապաշտպան Արսեն Զախարյանին 2025 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալելու հնարավորությունը։

«Ֆուտբոլում շատ բան հնարավոր է, բայց «Ռեալ Սոսյեդադին» Արսենը պետք է այստեղ»,- Sport24—ի հաղորդմամբ, ասել է մամուլի քարտուղարը։

Ամռանը Զախարյանը մարզման ժամանակ աջ կոճի ջլի վնասվածք էր ստացել։ Sport.rս-ն գրում է, որ հաջող վիրահատությունից հետո ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել և դեռ չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական հանդիպումներին։

Placeholder
«Ռեալ Սոսյեդադին» Արսեն Զախարյանը պետք է. Ակումբի խոսնակ