«Հրապարակ». Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ
Օրվա մամուլ
08:51 07/12/2024
Հայաստան

«Հրապարակ». Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Կապանում տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի լուսանկարների ցուցահանդեսը, որին, շարքային կապանցիներից բացի, ներկա են եղել նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը ոչ վաղ անցյալում Դանիելյանի հակառակորդն էր և ընտրություններում իր մրցակցի հետ տևական ժամանակ շփումներ չուներ: Ներկա է եղել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրված է եղել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել։

Մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երբեմնի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ՝ հաշվի առնելով կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ նրա մտերմությունը և այն լուրերը, որ հաջորդ մարզպետը նա է լինելու։ Ի դեպ, ցուցահանդեսի համար մի քանի ժամով փակվել է Կապանի կենտրոնական բանուկ փողոցներից մեկը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սերտացրել են հարաբերությունները Դավիթ Դանիելյանի հետ