Ուկրաինան կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ. Դոնալդ Թրամփ
Քաղաքական
13:09 08/12/2024
Հայաստան

Ուկրաինան կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար, և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն եւ սկսել խաղաղ բանակցությունները։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նա նման գրառում է արելTruth Social սոցիալական ցանցում։

«Զելենսկին և Ուկրաինան կցանկանային Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիր կնքել և դադարեցնել խելագարությունը։ Հրատապ անհրաժեշտություն կա դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները», -գրել է հանրապետականը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «Չինաստանը կարող է օգնել» բանակցային գործընթացում։

Թրամփը հավելել է, որ հակառակ դեպքում ուկրաինական ճգնաժամը «կարող է վերաճել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ բանի»։

ԱՄՆ ընտրված նախագահը ժամանել էր Ֆրանսիա, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանց եռակողմ բանակցություններն ավարտվել են 20 րոպե անց՝ առանց համատեղ վերջնական հայտարարության։ Ամերիկյան Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ Թրամփը ի սկզբանե մտադիր չէր Փարիզում հանդիպել Զելենսկու հետ, սակայն Մակրոնը համոզել է նրան եռակողմ ձևաչափով բանակցությունների անհրաժեշտության մեջ։
 

Placeholder
Ուկրաինան կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ. Դոնալդ Թրամփ