«Խնդիրը լուծված է» կտավը. Էդգար Ղազարյան
Քաղաքական
16:40 08/12/2024
Տարածաշրջան

«Խնդիրը լուծված է» կտավը. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Մակրոնի, Թրամփի և Փաշինյանի լուսանկարները և գրել, թե այդ կտավի վերնագիրն է «Խնդիրը լուծված է»։

«Լուսանկարում պատկերված են 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում Ֆրանսիայի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները։ Նրանցից երկուսը (Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ են, իսկկենտրոնում`այդ պատերազմի գլխավոր հանցագործներից մեկը։

Լուսանկարում պատկերված Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի վարչապետը այն երկու գործիչներն են, ովքեր ստորագրել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որով Արցախը ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին։

Հ.Գ. 2023 թվականին կործանվեց Արցախի Հանրապետությունը, 2024 թվականին` Սիրիայի Հանրապետությունը։ Առջևում 2025 թվականն է... շատերը կասեն «շնորհավոր նոր տարի», ասում է Ղազարյանը:

Placeholder
«Խնդիրը լուծված է» կտավը. Էդգար Ղազարյան