Կրասնոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին
Սպորտ
20:39 09/12/2024
Հայաստան

Կրասնոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Երբ նրանք հետաքրքրվեցին Մատվեյ Սաֆոնովով, ես անմիջապես իմացա այդ մասին։ Քանի որ նրանք կապվեցին ակումբի հետ և ասացին. «Մենք հետաքրքրություն ունենք»: Սպերցյանի պարագայում դեռ ամեն ինչ հանգիստ է. Ի՞նչ իմաստ ունի խոսակցությունները քննարկելը»,- Արմսպորտի փոխանցմամբ՝ Մուսաևի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ցուլերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Placeholder
Կրասնոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին