Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամուլսարի գործով դատաքննությունն ավարտվեց, հարցաքննվեց ՇՄՆ ներկայացուցիչը
Հայցվորներ «էկոդար» և «Էկոիրավունք» ՀԿ-ների Ամուլսարի գործով դատաքննությունն ավարտվեց։ Հարցաքննվեց ՇՄՆ փորձաքննության ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ը։
Կազմակերպությունից հիշեցնում են, որ 2015 թվականի ապրիլի 2-ին «էկոդար» և «Էկոիրավունք» ՀԿ-ները Գնդեվազի 11 բնակիչների հետ դիմեցին ՀՀ Վարչական դատարան՝ բողոքարկելու նախարարությունների կողմից Ամուլսարի համար տրված թույլտվությունները։
Սակայն դատավոր Կ․ Զարիկյանը որոշում կայացրեց, ՀԿ-ներին դուրս թողել դատավարությունից, որոշումը բողոքարկվեց ՀՀ Վերաքննիչ եվ Վճռաբեկ դատարաններում, որից հետո կրկին ՀԿ-ներին հետ վերադարձեցին ՀՀ Վարչական դատարան և իրավունք ընձեռնվեց բողոքարկելու Ամուլսարի դրական փորձաքննական եզրակացությունները։
Հայցվորներ՝ «էկոդար» և «Էկոիրավունք» ՀԿ-ներ
Պատասխանողներ՝ ՇՄ և ՏԿԵ նախարարություններ
Պատասխանող երրորդ կողմ՝ Լիդիան Արմենիա ՓԲԸ
Դատավոր՝ Արթուր Ավագյան
Մանրամասները՝ տեսանյութում։