Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա
Տարածաշրջան
19:02 09/12/2024
Տարածաշրջան

Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա

Սիրիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում մեծ թվով փախստականներ  Թուրքիայից վերադառնում են։ Այդ մասին հայտնում են թուրքական իշխանական լրատվամիջոցները:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ փախստականների վերադարձը Սիրիա տեղի է ունենում հիմնականում Ռեյհանլը նահանգի Չիլևգյոզու թուրք-սիրիական սահմանային անցակետից:

Ուշագրավ է, որ թուրքական իշխանական քարոզչամեքենան փախստականներին ներկայացնում է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի գործողությունների «‎զոհ»:

Թուրքիան երկար տարիներ բախվել է Սիրիայից եկած փախստականների խնդրի հետ: Փախստականներին ապաստան տալու գործոնն Անկարան օգտագործում էր Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալու համար:

Placeholder
Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա