Գլխացավերի գանգատով բժշկի դիմած թրքուհի  Ֆաթմայի ստամոքսում 16 սանտիմետրանոց մկրատ են գտել
Աշխարհում
18:00 09/12/2024
Աշխարհ

Գլխացավերի գանգատով բժշկի դիմած թրքուհի Ֆաթմայի ստամոքսում 16 սանտիմետրանոց մկրատ են գտել

Թուրքիայում բժիշկները հիվանդի ստամոքսում մկրատ են հայտնաբերել այն բանից հետո, երբ նա հիվանդանոց է դիմել՝ բողոքելով գլխացավերից, գրում է haberturk.com-ը։

Թուրքուհի Ֆաթմա Կալան բուժհաստատություն էր գնացել գլխացավի գանգատներով։ Նա բժիշկներին պատմել է, որ յոթ տարի առաջ մասնավոր հիվանդանոցում կիստայի հեռացման վիրահատության է ենթարկվել, որից հետո լուրջ բարդություններ է ունեցել։

Կնոջ խոսքով՝ մի շարք հետազոտություններից հետո բժիշկներն իրեն ասել են, որ ստամոքսում 16 սանտիմետր երկարությամբ վիրաբուժական մկրատ է մնացել։ Օբյեկտը հեռացնելու կրկնակի վիրահատությունից հետո Ֆաթման դատական հայց է ներկայացրել իր նախորդ կլինիկայի դեմ:

Ֆաթման նաև տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է այդքան երկար ապրել օտար մարմնի հետ,այն դեպքում երբ ինքը գտնվում է բժիշկների կանոնավոր հսկողության տակ։

«Ես ապրում եմ հրաշքի շնորհիվ։ Մարդկային կյանքն այդքան անպաշտպան չպետք է լինի»,-«Գազետա ռու»-ն փոխանցում է Թաթմայի խոսքերը։

Ոստիկանությունից հայտնել են, որ այս պահին պարզում են դեպքի բոլոր մանրամասները։

Placeholder
Գլխացավերի գանգատով բժշկի դիմած թրքուհի Ֆաթմայի ստամոքսում 16 սանտիմետրանոց մկրատ են գտել