Ալեքսանդր Դուգին. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին
Քաղաքական
18:09 10/12/2024
Տարածաշրջան

Ալեքսանդր Դուգին. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին

Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: 

«Սիրիան թակարդ էր Էրդողանի համար։ Նա ռազմավարական սխալ թույլ տվեց, դավաճանեց Ռուսաստանին, դավաճանեց Իրանին։ Նա դատապարտված է տապալման։ Քեմալականների վախճանը ևս հիմա է սկսվել։ Քեմալականներ, մենք ձեզ աջակցել ենք մինչև այս պահը։ Այս պահից սկսած  դուք կզղջաք»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է Դուգինը։

Հիշեցնենք, որ Դուգինը մինչ այս պահը ռուսական վերլուծական շրջանակներում համարվում էր ամենաթուրքամետ, էրդողանամետ փորձագետներից մեկը: Նա բազմիցս նշել էր, որ «Էրդողանը լավագույն ընտրությունն է Ռուսաստանի համար»:

Placeholder
Ալեքսանդր Դուգին. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին