Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»»
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը կոչ է անում բացել «Գոյ» թատրոնի դեռները, որոնք արդեն փակ է ութ ամսից ավելի։
««Բացե՛ք «Գոյ»-ի դռները»
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
«Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ձեր թատրոնը՝ մի վայր, որտեղ հնչել է ազատ խոսք, ստեղծվել է նոր գաղափարներ և համախմբել մեր հասարակությունը։ Սա մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո։
Արդեն 8 ամիս է, ինչ մեր սիրելի թատրոնի դռները փակ են։
Մեր մշակութային կյանքի այս կարևոր կետը զրկված է իր բնականոն աշխատանքից, իսկ հասարակությունը՝ շփվելու արվեստի հետ։ Այս տևական ընդմիջումը ոչ միայն մեծ վնաս է հասցնում թատրոնին, այլև վտանգում է մեր հասարակության արժեհամակարգը։
Արվեստն ուժ ունի ՝ միավորելու, զորացնելու և առողջ հասարակություն ստեղծելու։ «Գոյ» թատրոնի փակ դռները խաթարում են այդ գործընթացը։ Մենք չենք կարող թողնել, որ այն այդպես շարունակվի։
Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»։
Այս պայքարը միայն թատրոնի համար չէ. սա պայքար է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ արվեստն ու մշակույթը մեր կյանքի անբաժան մասն են։
Աջակցեք, բարձրաձայնեք, միացեք։
Թող թատրոնը կրկին ապրի, իսկ նրա դռները բաց լինեն բոլորի համար»,- նշված է «Գոյ» թատրոնի կոչում։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճակում է կառավարության՝ Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումը։ Չնայած վիճարկվող որոշմանը, հունվարի 30-ից թատրոնները համարվում են միավորված։