Ամեն ձմեռ Սանկտ Պետերբուրգում սառցե լուլաների հետևանքով 150 մարդ վնասվածքներ է ստանում
Աշխարհում
10:13 11/12/2024
Տարածաշրջան

Ամեն ձմեռ Սանկտ Պետերբուրգում սառցե լուլաների հետևանքով 150 մարդ վնասվածքներ է ստանում

Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստեղծվել է բազմաբնակարան շենքերի տանիքները սառցալեզվակներից և ձյունից պաշտպանող սարք։ Այն կապահովի  հետիոտնի անվտանգությունը,  կպաշտպանի շենքերը դրանց բացասական ազդեցությունից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Բազմաբնակարան շենքերի տանիքներից կախված  սառցե լուլաները լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Ամեն տարի Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում մոտ 150 մարդ տուժում է սառցալեզվակների հետևանքով: Բացի այդ, սառույցի մշտական առկայությունը կարող է հանգեցնել տանիքների և շենքերի ճակատների վնասմանը:

Մագիստրատուրայի ուսանողուհին ուսուցիչների ղեկավարությամբ մշակել է բազմաբնակարան շենքերի տանիքների քիվերի վրա սառույցի առաջացումը կանխող սարք։ Այն, ըստ հեղինակների, ապահովում է հետիոտների և գույքի անվտանգությունը, երկարացնում է շինարարական կառույցների կյանքը, ինչպես նաև նվազեցնում է շահագործման ծախսերը:

 

Placeholder
Ամեն ձմեռ Սանկտ Պետերբուրգում սառցե լուլաների հետևանքով 150 մարդ վնասվածքներ է ստանում