Ձեռք կբերվի 59 գիտական սարք
Կրթություն, գիտություն
17:20 12/12/2024
Հայաստան

Ձեռք կբերվի 59 գիտական սարք

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ:
Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։

Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կկնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրեր և կկազմակերպեն գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է կազմակերպությանը։

Սարքերի/սարքավորումների ցանկը։

Placeholder
Ձեռք կբերվի 59 գիտական սարք