Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
ԱՊՀ երկրների կառավարությունները պայմանավորվել են միջոցներ հատկացնել ՀՕՊ միասնական համակարգի համար
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ հատկացնել 2025 թվականին ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով, որի մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Կողմերը պայմանավորվել են օգտագործել այդ միջոցները 2025 թվականին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և զարգացման համար, ինչպես նաև աջակցել ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերը համակարգող կոմիտեի գործունեությանը։
Հիշեցնենք, որ խորհրդի նիստին Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։