Զելենսկին Արևմուտքին մեղադրել է Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ խիստ չարտահայտվելու մեջ
Քաղաքական
17:50 12/12/2024
Տարածաշրջան

Զելենսկին Արևմուտքին մեղադրել է Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ խիստ չարտահայտվելու մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, իր կարծիքով, Արևմուտքը բավական խիստ չի արձագանքել Վրաստանում տիրող իրավիճակին և երկրի վրա վերահսկողություն հաստատելու Ռուսաստանի փորձերին։

Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 11-ին ամերիկյան CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Գրուզիյա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին ասել է, որ Մոսկվան միտումնավոր սառեցված հակամարտություն է ստեղծել, որպեսզի թույլ չտա Վրաստանին զարգանալ և միանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, և որ նույնն արեց Ուկրաինայում և Մոլդովայում:

Խոսելով իր հարևանների նկատմամբ Ռուսաստանի «ռևանշիստական» քաղաքականության մասին՝ Զելենսկին բերել է Վրաստանի օրինակը. «Տեսնում եք, թե ինչ է կատարվում այսօր Վրաստանում, որը երեկ ազատ ժողովրդավարական երկիր էր։ Այսօր այն յուրացրել են օլիգարխները, և ամբողջ իշխանությունը պատկանում է բիզնեսներին, որոնք անմիջականորեն կապված են Մոսկվայի, էներգետիկայի և այլնի հետ»։

Նա նշել է, որ Վրաստանը պաշտոնապես հրաժարվել է ԵՄ-ին ինտեգրվելուց, և որ վրացական իշխանությունը «ամբողջովին գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերահսկողության ներքո»: Ուկրաինայի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բավականաչափ ուժեղ չեն ռուսական ազդեցության դեմ հակադրվելու հարցում, և ընդգծել է երիտասարդության և ուսանողների դերը ներկայիս բողոքի ցույցերում, ինչը պայմանավորված է «խաղաղ եվրոպական երկրում ապրելու նրանց ցանկությամբ»։

Placeholder
Զելենսկին Արևմուտքին մեղադրել է Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ խիստ չարտահայտվելու մեջ