Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը «Ամերիկայի ձայն»-ի ղեկավար է նշանակել լրագրողին, որը դեմ է եղել Ուկրաինային օգնությանը
Թրամփի օրոք «Ամերիկայի ձայնը» կգլխավորի պահպանողական լրագրողը, որը դեմ է եղել Ուկրաինային օգնությանը:
Քերի Լեյքը, ում նշանակման մասին հայտարարել է հանրապետականը, Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «Բայդենի պրոքսի-պատերազմ» և կոչ արել դադարեցնել «չեքերի դուրս գրումը» Կիևին։
Նա կարծիք է հայտնել, որ եթե Թրամփը գա ԱՄՆ-ում իշխանության, ռուս-ուկրաինական հակամարտությունն արագ կավարտվի։
Լեյքը որպես լրատվական հաղորդավար աշխատել է ամերիկյան Ֆենիքս քաղաքում ավելի քան 30 տարի, սակայն այս աշխատանքը թողել է 2021 թվականին։ Լեյքը առաջադրվել է Արիզոնայի նահանգապետի պաշտոնում 2022 թվականին, սակայն պարտվել է ընտրություններում։
Նա նաև աբորտների դեմ է և պահանջում է չեղարկել մի շարք օրենքներ՝ ելնելով ԼԳԲՏ անձանց շահերից։
Թրամփն ասել է, որ Լեյքը կկարողանա հեռարձակել անկախության և ազատության ամերիկյան արժեքներն ամբողջ աշխարհում: Նա ընդգծել է, որ դա ընկերությունը կտարբերի կեղծ լուրերի հրապարակողներից, որոնք տարածում են սուտը։
«Ամերիկայի ձայնը» պետական սեփականություն հանդիսացող ամերիկյան լրատվամիջոց է, որն ունի 326 միլիոն լսարան և հեռարձակվում է 42 լեզուներով (ներառյալ ուկրաիներեն և ռուսերեն): Հրատարակությունն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի հետ ներկայիս պատերազմում։
.jpg)
.jpg)
.jpg)
