Թրամփը դեմ է արտահայտվել Ռուսաստանի խորքում ամերիկյան հրթիռներով Ուկրաինայի հարվածներին
Քաղաքական
17:31 12/12/2024
Աշխարհ

Թրամփը դեմ է արտահայտվել Ռուսաստանի խորքում ամերիկյան հրթիռներով Ուկրաինայի հարվածներին

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնությանը ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածելուն՝ նշելով, որ դա հանգեցնում է հակամարտության էլ ավելի սրման։

«Ես կտրականապես համաձայն չեմ Ռուսաստան հարյուրավոր մղոններ խորությամբ հրթիռներ ուղարկելու հետ: Ինչո՞ւ ենք մենք դա անում... Մենք պարզապես սաստկացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,  Time ամսագրին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է օգտագործել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային՝ որպես հակամարտության դադարեցման բանակցություններում Ռուսաստանի վրա լծակ։

Placeholder
Թրամփը դեմ է արտահայտվել Ռուսաստանի խորքում ամերիկյան հրթիռներով Ուկրաինայի հարվածներին