Փաշինյանի քաղաքականությունն ուղղված էր Արցախը զոհաբերելուն. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
15:36 12/12/2024
Հայաստան

Փաշինյանի քաղաքականությունն ուղղված էր Արցախը զոհաբերելուն. Լևոն Զուրաբյան

«2023-ին վերջնականապես զոհաբերվեց Արցախը,  որովհետև Փաշինյանի քաղաքականությունն,  ըստ էության, ուղղված էր դրան, նրանք համարյա չէին էլ թաքցնում դա»,- ասուլիսում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ հենց այդ մասին էին վկայում՝   իջեցնել նշաձողը, գնալ զիջումների,...

«2023 թվականին անգամ հայտարարություն արվեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որ Հայաստանը ձեռք բերեց իրական անկախություն  2023 թվականին։ Դրանով ուզում էին ասել, որ ամբողջությամբ թողնելով Ադրբեջանին անել այն, ինչ Ադրբեջանը երկար տարիներ պլանավորել էր արել, մենք շահեցինք անկախություն:

Այստեղ պարզ ձևակերպում է՝ Արցախը զոհաբերեցինք, ստացաք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն  ճանաչված սահմանների անվտանգությունն ու պաշտպանվածությունը։ Բայց այստեղ սկսվում է 2024 թվականը, ու մենք հասկանում ենք, որ այդ բոլոր խոստումներն իրականում խաբեբայություն էին, ոչ մի անվտանգություն, պաշտպանվածություն չստացանք»,- ասաց Լևոն Զուրաբյանը։ 

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ այժմ Հայաստանը գտնվում է սողացող պատերազմի պայմաններում՝ խոստացված խաղաղություն չկա, դիվանագիտությունը ձախողված է, գերիներին Ադրբեջանը չի վերադարձրել։ 

«Բոլոր խոստումները, փայլուն հեռանկարները, որոնք մեր առջև նկարագրվում էր, բոլորը տապալվեցին ու 2024 թվականը կարող եմ բնութագրել որպես Փաշինյանի խոստացված հեռանկարների տապալման տարի։ Տապալվել են ու այս մարդը պատախան չունի։ Վե՞րջը։ Զիջեցինք ու գնում ենք անընդհատ այդ ուղղությամբ, ինչ որ բան ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Այս ամենը հիմա ավելի է սաստկանում, քանի որ գլոբալ էսկալյացիան ազգում է մեր կյանքի, անվտանգության վրա»,- ասաց Լևոն Զուրաբյանը։ 

Placeholder
Փաշինյանի քաղաքականությունն ուղղված էր Արցախը զոհաբերելուն. Լևոն Զուրաբյան