Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024 թ. դեկտեմբերի 11-ից 2025 թ. հունվարի 3-ը ներառյալ՝ առցանց եղանակով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում»,- ասվում է հաղորդագրությունում: