ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը
Իրավունք
10:02 12/12/2024
Հայաստան

ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ԲԴԽ նախկին նաագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։

«Ռուբեն Վարդազարյանի նկատմամաբ սույն քրեական գործն ապօրինի կերպով է հարուցվել, ԲԴԽ նախագահի լիազորություններն ապօրինի կասեցվել են բացառապես քաղաքական իշխանության ցանկությամբ և կամքով, մենք գործ չունենք սովորական քրեադատավարական գործընթացների հետ»,-հայտարարեց Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա մանրամասնեց, որ իրենց հայտարարությունները գնահատվում են քաղաքական բնույթի, մինչդեռ իրենք թվարկում են միայն փաստերը։

Նախորդ նիստին Ռ. Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն։ Նա նշել է, որ մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ, դատական նիստում չբացահայտվող ճանապարհով։ 

Հանրային մեղադրողը պահանջել է Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչել և նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով, ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Placeholder
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը