Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մեր երկրի պատվիրակներից մրցահարթակ պետք է դուրս գային 96 կգ քաշայիններ՝ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Սակայն պոկում վարժության մեկնարկում Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից։ Ամենայն հավանականությամբ 27-ամյա ծանրորդը վնասվածք է ստացել։ Այս մասին գրում է Արմսպորտը։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր՝ դեկտեմբերի 12-ին պայքարը միայն կշարունակի Դավիթ Հովհաննիսյանը։
Placeholder