ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել
Իրավունք
16:02 12/12/2024
Հայաստան

ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել

Մարդու իրավունքներիեվրոպական դատարանը դեկտեմբերի 12-ին կայավրել է վճիռ «Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Եվրոպական դատարանից։

Հիշեցնենք, որ Հասմիկ Խաչատրյանը  բախտագուշակ Վարսիկի որդու կինն էր, որն ամուսնու կողմից ինը տարի շարունակ ենթարկվել է ընտանեկան դաժան բռնությունների։

Երբ կնոջ բողոքի հիման վրա քրեական գործ  Է հարուցվել ամուսնու դեմ, չնայած այն բանին, որ կինը պաշպանություն է խնդրել, քաղաքացիական ամուսինը շարունակել է հետապնդել ու սպառնալ նրան, ի վերջո հարձակվել է նրա վրա։ Չնայած նա դատապարտվել է, բայց ազատվել է պատժի կրումից։

Պալատի այսօրվա վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ եղել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Հոդված 3-ը վերաբերում է խոշտանգումների արգելքին և սահմանում է.  «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է դիմողին վճարի 24.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի  հատուցում, ևս  2.000 եվրո՝ դատական ու այլ ծախսերի համար:

«Ես ուղղակի փախա տնից, այդ օրը նախկին ամուսինս այնքան էր խփել ինձ ոտքերով, որ ականջիս թմբկաթաղանթը պատռվել էր, արյուն էր հոսում, հարվածներ էր հասցրել նաև գլխիս, ծխախոտով այրել էր ձեռքս: Մի կերպ մազապուրծ եղա, փախա տնից ու ողջ գիշեր թաքնվեցի գյուղի գետի մոտ: Եթե այդ օրը չփախչեի, երևի կենդանի չէի մնա, ինձ կսպաներ»,-պատմել է Հասմիկը։

Placeholder
ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել