Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայ թուրքական հանդիպում է տեղի ունեցել սահմանին, շատ կառուցողական մթնոլորտում քննարկվել է Ախուրիկ-Արքիաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ հանդիպմանը քննարկվել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը՝ կողմերի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Փաստ է, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ցամաքային սահմանը բացենք և փաստ է, որ հայկական կողմն իր անելիքն արել է և մենք ակնկալում ենք, որ Թուրքիան նույնը կանի»,-հայտարարեց ՀՀ ԱԺ փոխոսնակը և պնդեց, թե այդ հարցի լուծված չլինելը չի նշանակում, որ չպետք է այլ հարցերով կողմերը հանդիպեն։
Ռուբինյանը ընդունեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկա քաղաքական պայմանավորվածություն երկաթուղու վերագործարկելու մասին:
Արձագանքելով ընդդիմության պնդումներին, թե ՀՀ իշխանությունները ցանկանում են Հայաստանից դուրս մղել ՌԴ-ին և փոխարենը որպես արևմուտքի ներկայացուցիչ բերել Թուրքիային՝ Ռուբինյանն ասաց. «Պնդումը թե ՀՀ-ն ցանկանում է տարածաշրջանից դուրս հանել Ռուսաստանին, ի սկզբանե սխալ պնդում է, որովհետև Ռուսաստանն ինքն է հեռանում այս տարածաշրջանից»։