Ինչպես խնամել մաշկը ձմռանը
Առողջություն
17:30 12/12/2024
Հայաստան

Ինչպես խնամել մաշկը ձմռանը

Ձմռանը մաշկն առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․

. Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
. Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
. Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:
. Անբավարար խոնավացում.
ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:
. Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է հանգեցնել մաշկի վնասման և ճաքերի առաջացման: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր՝ խոցելի մաշկը պաշտպանելու համար:
. Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
. Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
. Արևից պաշտպանության անտեսում. ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը:

Placeholder
Ինչպես խնամել մաշկը ձմռանը