Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Հասարակություն
12:19 12/12/2024
Հայաստան

Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): 

ՊՆ հաղորդմամբ, մասնավորապես՝

. Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,
. Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,
. Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
 

Placeholder
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ