Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
15:27 13/12/2024
Հայաստան

Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն. Անահիտ Ավանեսյան

«Ցավոք սրտի կան մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն»,- այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ հարցին։

Նա նաև հայտնել է, որ Դիահերձարաններում  դեռ պահվում են նաև նույնականացված մասունքներ:

«Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, այս հարցով աշխատանքները ծնողերի, քննչական մարմինների և համապատասխան գերատեսչությունների հետ շարունակվում են»,–նշեց առողջապահության նախարարը։

Placeholder
Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն. Անահիտ Ավանեսյան