Կերչի նեղուցում ռուսական երկու տանկեր են խորտակվել, կա զոհ
Աշխարհում
18:52 15/12/2024
Աշխարհ

Կերչի նեղուցում ռուսական երկու տանկեր են խորտակվել, կա զոհ

Կերչի նեղուցում վթարի ենթարկված Volgoneft-212 տանկերն առաջին աղետի ազդանշանն ուղարկել է դեպքից մեկ ժամ անց։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։

Telegram ալիքի տվյալներով՝ «Վոլգոնեֆտ-212»-ը աղետի ազդանշան է ուղարկել Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9:00-ին: Քիչ անց օգնություն է խնդրել Volgoneft-239 տանկերի անձնակազմը։

Աղբյուրները նշել են, որ ազդանշանն ստանալուց անմիջապես հետո շտապօգնության ծառայությունները վթարի վայր են ուղարկել Mercury բուքսիրը։ Քիչ անց փրկարարական աշխատանքներին ներգրավվել է Թամանից եկած «Տուապսե» քարշակը, որը ծանծաղուտի պատճառով չի կարողացել լողալով հասնել նավերին։

Volgoneft-212 և Volgoneft-239 տանկերը վթարի են ենթարկվել դեկտեմբերի 15-ի առավոտյան։ Ինչպես հայտնել են Rosmorrechflot-ի ներկայացուցիչները, արտակարգ դեպքը տեղի է ունեցել փոթորկի պատճառով։

ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ վթարի հետևանքով նավերից մեկը վնասվել և նստել է ծանծաղուտին։ Երկրորդ նավն իր հերթին սկսեց շարժվել։ Ավելի ուշ դեպքի վայրում նավթի արտահոսք է արձանագրվել։

Արտակարգ ծառայությունները տարհանել են Volgoneft-239 անձնակազմի անդամներին։ Միևնույն ժամանակ նավաստիները, որոնք գտնվում էին Volgoneft-212-ում, արդեն դուրս էին բերվել ջրից։ Ընդհանուր առմամբ նավի վրա եղել է 13 մարդ, որոնցից մեկին չի հաջողվել փրկել։
 

Placeholder
Կերչի նեղուցում ռուսական երկու տանկեր են խորտակվել, կա զոհ