Սիրիայի սահմանամերձ շրջանների շիա բնակիչները մшրտի են բռնվել զինվшծ ընդդիմության հետ
Աշխարհում
16:17 16/12/2024
Աշխարհ

Սիրիայի սահմանամերձ շրջանների շիա բնակիչները մшրտի են բռնվել զինվшծ ընդդիմության հետ

Սիրիական կողմից Լիբանանի հետ սահմանին գտնվող գյուղերում բնակվող շիա ընտանիքների ներկայացուցիչները մարտերի մեջ են մտել զինված ընդդիմության ստորաբաժանումների հետ, որոնք փորձել էին անցնել գյուղերի միջով։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Հերմել շրջանի լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Քուսեյր շրջանի սիրիական գյուղերի (17 սահմանամերձ բնակավայրերի) բնակիչները, որտեղ ապրում են լիբանանցի շիաները, լարվածության մեջ են այն բանից հետո, երբ բախումներ են սկսվել գրոհայինների հետ»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ըստ աղբյուրի, լիբանանյան «Հերմել»-ի միջնորդները փորձում են քայլեր ձեռնարկել երկու կողմերի միջև հակամարտությունը լուծելու համար։ Լիբանանյան կլանների ավագները անմիջականորեն չեն բանակցում սիրիական զինված ընդդիմության ղեկավարության հետ։

«Սիրիական սահմանամերձ բնակավայրերի մոտ 70 հազար բնակիչներ, հիմնականում շիա լիբանանցի ընտանիքներից, որոնք հարյուրավոր տարիներ այնտեղ հող են ունեցել, փախել են Բաալբեկ-Հերմել շրջաններ (Լիբանանի հյուսիս-արևելք)»,- ասել  է աղբյուրը։
 

Placeholder
Սիրիայի սահմանամերձ շրջանների շիա բնակիչները մшրտի են բռնվել զինվшծ ընդդիմության հետ