«Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում նախարարներ Անահիտ Ավանեսյանն ու Հակոբ Սիմիդյանն են
Օրվա մամուլ
09:23 17/12/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում նախարարներ Անահիտ Ավանեսյանն ու Հակոբ Սիմիդյանն են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։

Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել:

Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաև բնապահպանական խայտառակ իրավիճակի և անթույլատրելի չափով ծառերի հատման համար։ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի մոտ նաև անկեղծացել են, որ այսուհետև, որպեսզի թիմային գզվռտոցների մասին լուրերը իրեն այստեղ-այնտեղից չհասնեն, նիստերի ժամանակ հրապարակավ իրար դեմքի ինչ ունեն՝ ասելու են։

Հավելենք նաև, որ նախաձեռնող նիստն այնքան թեժ է անցել, որ անգամ ամփոփիչ զեկույցը կիսատ է մնացել՝ նախաձեռնողի հաջորդ նիստին ներկայացնելու պայմանով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում նախարարներ Անահիտ Ավանեսյանն ու Հակոբ Սիմիդյանն են