Խամենեին Սիրիա ներխուժելու համար Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Քաղաքական
13:55 17/12/2024
Տարածաշրջան

Խամենեին Սիրիա ներխուժելու համար Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ

Իսրայելը ջախջախիչ պարտություն է կրելու Սիրիա ներխուժման պատճառով, իսլամական դիմադրության ուժերը կշարունակեն պայքարը։ Այս մասին իրանցի կանանց հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) և նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցագործություններ կատարել և փորձում են Դամասկոսում իշխանափոխությունը ներկայացնել որպես դիմադրության վերջ։ Սա լուրջ սխալ է Գազայի հատվածը և Լիբանանը շարունակում են պայքարել «Իսրայելը ներխուժել է սիրիական հող՝ շրջապատելու և ոչնչացնելու Հըզբոլլահի ուժերը, բայց հենց Իսրայելն էլ կկործանվի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել Իրանի հոգևոր առաջնորդը:
 

Placeholder
Խամենեին Սիրիա ներխուժելու համար Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ