Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում. Սասուն Սիմոնյան
Հասարակություն
15:40 17/12/2024
Հայաստան

Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում. Սասուն Սիմոնյան

«Օրենքի նախագծով սահմանվում է, որ տեղական պաշտպանության ուժերի համալրումն իրականացվում է տարիքի կապացությամբ պահեստազորյաին հաշվառումից հանված անձանցով»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊՆ իրավաբանական վարչության  պետ Սասուն Սիմոնյանը, պարզաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  նախագծի դրույթը։ Նախագծով նախկինում գործող Աշխարհազորը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով։

Նրա խոսքով նման անձինք զորահավաքային ռեսուրս չեն համարվում։

Ըստ Սիմոնյանի տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են և առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։

«Երկրորդ խմբի պահեստազորի մեջ ներառվում են նաև ավելի պակաս փորձառությամբ պահեստազորայինները, օրինակ՝ 6-ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցածները»,-ասաց Սասուն Սիմոնյանըև նշեց, որ տեղական ինքնապաշտպանական ուժերի խնդիրները հստակ են և տարբերվում են զինված ուժերում կամ պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչի միջոցով համալրվող անձնակազմի պատրաստությունից։

ՊՆ վարչության պետը պազաբանեց, որ առողջության պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում և կարող են համալրել տեղական պաշտպանության ուժերը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով նախագծի վերաբերյալ, հայտարարեց, որ2020 թվականին ընդունված և 2021 թվականին ուժի մեջ մտած աշխարհազորայինների մասին դրույթը չի կատարվել։

«Եթե Աշխարհազորայինների մասին օերնքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այս օրենքը»,-հայտարարեց Մանուկյանը՝ նկատելով որ գործող օրենքով նախատեսված էր, որ կառավարությունն աշխարհազորի գծով փոխմարզպետեր և Երևանի քաղաքապետի տեղակալ այս տարիներին չի նշանակել։

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների կողմ քվեարկությամբ օրենքի նախագիծը ներգրավեց ԱԺ նիստերի օրակարգը։

Placeholder
Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում. Սասուն Սիմոնյան