ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու չեն մաքրում Սև ծով թափված նավթը
Աշխարհում
17:30 17/12/2024
Աշխարհ

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու չեն մաքրում Սև ծով թափված նավթը

Սև ծովում ուժեղ փոթորկի պատճառով ափամերձ գոտում առայժմ հնարավոր չէ վերացնել նավթի արտահոսքը։ Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շտրիկովին։

«Այժմ ծովում մեծ փոթորիկ է, և ծովափրկարարական ծառայությունն այս պահին նման պայմաններում չի կարող աշխատել։ Այդ պատճառով, ափամերձ հատվածը մենք մշակում ենք սորբենտներով։ Ինչ վերաբերում է թակարդներին, ապա դրանք չեն աշխատում նման փոթորկի ժամանակ։ Եղանակը հանդարտվելուն պես, բնականաբար, լրացուցիչ աշխատանքներ կանենք՝ մաքրում, սորբենտներով աշխատել, համապատասխանաբար՝ թակարդներ տեղադրելով»,-ասել է Շտրիկովը։

Նախարարը հավելել է, որ շուտով Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևի գլխավորությամբ հանդիպում է սպասվում Volgoneft 239 և Volgoneft 212 լցանավերից նավթի արտահոսքի խնդրով։

Placeholder
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու չեն մաքրում Սև ծով թափված նավթը