Մոսկվայում շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով հավանական է, որ ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ է զոհվել
Քաղաքական
09:49 17/12/2024
Աշխարհ

Մոսկվայում շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով հավանական է, որ ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ է զոհվել

Դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել են ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտն ու նրա օգնականը։ Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

«Պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումից հետո։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է մուտքի ելքի մոտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Mash Telegram ալիքը հայտնել է, որ պայթյունի հետևանքով կարող էին զոհվել ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի գեներալ-լեյտենանտը և նրա օգնականը։

Մինչ այս SHOT Telegram ալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնել էր Ռյազանսկի պողոտայում՝ «Վատրուշկի բունս» սրճարանի հարևանությամբ հզոր պայթյունի մասին։ Արդյունքում երկու մարդ մահացել է
 

Placeholder
Մոսկվայում շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով հավանական է, որ ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ է զոհվել