Կարին գյուղում տուն է այրվել, սեփականատերը հոսպիտալացվել  է
Օրվա թեմա
08:17 17/12/2024
Հայաստան

Կարին գյուղում տուն է այրվել, սեփականատերը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ տան երկու սենյակներում՝ մոտ 40 քմ։

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 17-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։13-ին։ Այրվել է երկու սենյակը՝ գույքով։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, իսկ տան սեփականատեր Ա․ Ա․-ը ծխահարվել է և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Placeholder