Բաց նամակ civilnet.am-ին
Հասարակություն
10:08 18/12/2024
Հայաստան

Բաց նամակ civilnet.am-ին

Սկսեմ միանգամից՝ էլ ո՞վ ունի Էրդողան պաշտպանելու ձեր հնարավորությունները։ Թե բա՝ վայ-վույ, էս ինչ եք արել, ռուսական աղբյուրներից Էրդողանի խոսքը գրել եք, չեք բարեհաճել սկզբնաղբյուրը ստուգելու։

Ու դրել եք Էրդողանի ուղիղ խոսքը։

Հա էլի՝ ով ունի ձեր հնարավորությունները թուրքերենի թարգմանիչ ունենալու, որ անպայման, երբ խոսքը Էրդողանին է վերաբերում, մի հատ սկզբնաղբյուրն էլ ստուգի։
Աղբյուր մի ասա, մի İngilizce ասա (պառդօն մայ ֆղանս)։
Այդքան հուզիչ ու սրտառուչ հոդված չէի կարդացել դեռ՝ ի պաշտպանություն «սկզբնաղբյուրի»։ Շնորհավորում եմ։

Ու քանի ձեզ գովելու այս առիթը եղավ, երկու հարց ևս։
Սա՞ էլ էիք դուք ջնջել. 
Ի դեպ՝ բանը հենց այդպես էլ եղել էր։

ԱԱԾ-ի գործողությունները դպրոցում, քաղաքացիների՝ դաշնամուր նվագելու նյութերը ջնջելը, կամ՝  իմ անձնական էջում ալիևի ասածը՝  չեմ հարցնում, վերագրենք դրանք ձեր անձնական ճաշակին։ 
Ու հաջորդը՝ սա՞ էլ եք ջնջելու։ 

Անահիտ Ոսկանյան

 

Placeholder
Բաց նամակ civilnet.am-ին