ՌԴ Մուրմանսկի շրջանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը
Աշխարհում
21:28 18/12/2024
Աշխարհ

ՌԴ Մուրմանսկի շրջանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը

Մուրմանսկի շրջանում «Կնյաժայա» կայարանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Հյուսիսարևմտյան տրանսպորտի դատախազությունից։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տուժել է 14 մարդ, երեքի վիճակը ծանր է։

Ռուսական երկաթուղիներից էլ հայտնել են, որ մեկ ուղևոր արգելափակվել է վագոնի ներսում և փրկարարական աշխատանքները շարունակվվում են։

Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարներ և շտապօգնության յոթ խումբ։

Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ թիվ 11 գնացքի կողային բախումը բեռնատար վագոնների հետ տեղի է ունեցել 17:15-ին։ Առաջինի մեջ եղել է 326 ուղևոր։ Երեք մարդատար և չորս բեռնատար վագոններ դուրս են եկել ռելսերից։

Placeholder
ՌԴ Մուրմանսկի շրջանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը