Զելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը
Տնտեսություն
23:25 19/12/2024
Աշխարհ

Զելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը

Կիևը չի պատրաստվում երկարաձգել ռուսական գազի տարանցումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին մեջբերել է «Strana.ua»-ն։

«Մենք չենք զբաղվի ռուսական գազի տարանցման երկարաձգմամբ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը եվրոպացի սպառողներին։ Այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ հենց Ուկրաինան է որոշել չերկարաձգել պայմանագիրը, թեև նախկինում Ռուսաստանից տարեկան մոտ 700–800 մլն դոլար է ստացել։ Պուտինը հավելել է, որ այժմ հարցեր են ծագում, թե ինչպես վարվել, սակայն, ըստ նրա, դա Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ Ուկրաինան ինքն է դադարեցրել ռուսական գազ մատակարարել եվրոպացի սպառողներին։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Լեհաստանը մտածում են ռուսական տրանզիտի փոխարեն գազի տարանցման այլընտրանքային մոդել ստեղծել, որի մասին հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից։

Placeholder
Զելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը