Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
Քաղաքական
18:48 19/12/2024
Տարածաշրջան

Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին։ Հանդիպմանը կողմերը  քննարկել են Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները և որոշել համատեղ գործել Սիրիայի հարցում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը նշել են. «Սիրայում այժմ նոր ժամանակաշրջան է և որպես Սիրիայի երկու կարևոր հարևան համակարծիք ենք միասին գործելու հարցում»։

Էրդողանը նշել է, որ Սիրիայի կայունությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար և Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։

Placeholder
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում