Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր զարգացում Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկած Սոնա Մնացականյանի գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ ներկայացված բողոքը։
Բողոքը ներկայացրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Դատարանն այդ որոշումը համարել է անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,-մանրամասնել է Ասլանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին։ Մահացած երիտասարդ կինը հղի էր։
Ողբերգական դեպքից 2.5 տարի անց գործը դատաքննության փուլում է, սակայն տուժողի իրավահաջորդները և նրանց փաստաբանը դժգոհ են ընթացքից։